211652_close_icon
views-count8219 դիտում article-date 18:30 20-06-2015

Բաքու-2015. Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հաղթեց մրցակցին եւ մրցավարներին, եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերում այսօր իրենց մրցելույթները սկսեցին Հայաստանի 2 բռնցքամարտիկները: 52 կգ քաշային կարգում Նարեկ Աբգարյանը 1/8 եզրափակչում դժվարին պայքարում 2:1 հաշվով առավելության հասավ է հասել հունգարացի Նանդոր Ցոկի նկատմամբ: Մեր բռնցքամարտիկը փոքրիկ հրաշք գործեց: Հունգարացու հետ մենամարտի հենց սկզբից մեր մարզիկը նախաձեռնողի դերում էր, սակայն մրցավարները առաջին 2 ռաունդներում հաղթանակը նվիրեցին մրցակցին: Թվում էր, թե այլևս անհնար կլինի փրկել իրավիճակը: Սակայն իր ակտիվության, աշխատասիրության ու հաղթական տենչի շնորհիվ Նարեկը բացահայտ առավելություն ստացավ և արդյունքում հաղթեց: Նա քառորդ եզրափակիչում է: Մեկ հաղթանակ ևս և մենք մեդալ կունենանք: Քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկը մրցակիցը կլինի սլովակ Վիլյամ Տանկոն, որի հետ մրցամարտը կկայանա հունիսի 23-ին: Իսկ ահա 60 կգ քաշային կարգում Սամվել Բարսեղյանը 1/16 եզրափակչում գերդիտարժան մենամարտ անցկացրեց բուլղարացի Էլիան Դիմիտրովի հետ: Ի վերջո, մեր բռնցքամարտիկը պարտվեց միավորների նվազագույն տարբերությամբ: Այսօր Եվրոպական խաղերի ատրճանակի հրաձգության` 50 մետր մարզաձեւում հանդես եկավ նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Առաքելյանը: Մեր հրաձիգը 6 կրակահերթում վաստակեց 535 միավոր և զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը: Այստեղ պայքարը մեդալների համար կշարունակեն առաջին 8 տեղ գրաված հրաձիգները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր