6027 դիտում
18:18 17-09-2019
Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է հետևողական քայլերը հանրապետության բոլոր մարզերի մսի շուկաներում առկա խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ: Վանաձորյան նախորդ այցելության ժամանակ մսի իրացման շուկայում արձանագրվել էին անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, սննդի համար պիտանի ճանաչված մսի դրոշմակնիքի, վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ տարրական նորմերի, անձնակազմի սանիտարական գրքույկների բացակայության և պարբերական բուժզննության ժամկետների խախտման դեպքեր:
Տնտեսվարողների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել կարճ ժամկետում խախտումները վերացնելու մասին:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի անակնկալ այցի նպատակն էր անձամբ հավաստիանալ, որ Վանաձորի շուկայի մսի տաղավարներում իրավիճակը փոխվել է, Տեսչական մարմնի հանձնարարականները կատարվել են:
Առկա վիճակը բավարար է եղել, խնդիրները՝ հասցված նվազագույնի: Տեսչական մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ պետական վերահսկողական միջոցառումները լինելու են շարունակական, իսկ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն տնտեսավարողները կարող են ստանալ ցանկացած պահի՝ այդ թվում և թեժ գծի միջոցով (010-206040 կամ 0129--906090):
Վանաձորի իրացման կետերի մսի տաղավարներից երկուսում ոչ միայն բավարար սանիտարահիգիենիկ պայմաններ են եղել, այլև վաճառվել էր միան սպանդանոցային ծագման միս և մսեղիք. ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգել և արձանագրել են սպանդանոցից խանութ ողջ գործընթացը:
Որպես 100 տոկոսով սպանդանոցային միս և մսեղիք իրացնող մսի վաճառքի կետեր, Գեորգի Ավետիսյանը համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր է հանձնել Ա/Ձ Դավիթ Մխիթարյանին և «Սպարապետ» ՍՊԸ-ին:
Հիշեցնենք, որ հանրապետությունում գործող սպանդանոցների քանակն այս պահին արդեն բավարար է հանրապետությունում թարմ մսի պահանջարկը բավարարելու համար, և 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը կլինի պարտադիր:
[b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
7008 դիտում
14:11 07-08-2019
Վանաձորի շուկայում տեղակայված մսի վաճառակետերում խախտումներ են հայտնաբերվել
15514 դիտում
10:02 13-07-2020
Դիմացի դիրքերն ամբողջությամբ վերահսկվում են, մենք ձիգ ենք. Մովսես գյուղի քահանա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»