2871 դիտում
10:22 18-09-2019
Արգելված «պտուղը»՝ ձկան փառատոնին. վարչապետը համտեսե՞լ է սիգ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է «Սեպտեմբերի 14-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում անցկացվեց ձկան փառատոնը, այլ կերպ ասած` «Էկո ֆիշֆեստը»: Ի դեպ, փառատոնին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փառատոնին համտեսման է ներկայացվել նաև սիգ ձկնատեսակ, որի որսը, ինչպես հայտնի է, արգելված է:
Նշենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախագիծ է մշակել և քննարկման դրել` սիգի 150 տոննա արդյունագործական որսի թույլտվության վերաբերյալ: Այն դեռ հաստատված չէ կառավարության կողմից: Այս պատճառով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից հետաքրքրվեցինք` ինչու է փառատոնին համտեսի ներկայացվել սիգ ձկնատեսակ, այն դեպքում, երբ որսն արգելված է: Հարցին ի պատասխան մարզպետն անկեղծացավ. «Մենք իրականությանը պետք է բաց աչքերով նայենք. Սևանա լճում կա ձկնորսություն և դա կարգավորման կարիք ունի: Հայաստանում Դուք գիտեք որևէ ռեստորան, որտեղից չեք կարող պատվիրել ու Ձեզ սիգ չեն բերի: Այո, սիգի որս կա, և մենք ամեն կերպ փորձում ենք մեր գործընկերներից նաև խնդրելով կարգավորել այս ոլորտը»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` սիգը համտեսել է արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարզպետը կարճ պատասխանեց. «Ես ինչքան հիշում եմ, վարչապետը որևէ տեղ, որևէ բան չհամտեսեց, այդ թվում նաև սիգ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3243 դիտում
16:58 02-08-2019
Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են ձկան փառատոնին
5462 դիտում
18:30 14-09-2019
Սևանի թերակղզում Ձկան առաջին փառատոնին ներկայացվել են 25 տաղավարներ
1678 դիտում
11:44 15-04-2022
Հայ եկեղեցին նշում է Ավագ ուրբաթը. Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը