Սևանի թերակղզում Ձկան առաջին փառատոնին ներկայացվել են 25 տաղավարներ
Սևանի թերակղզում մեկնարկած ձկան առաջին փառատոնին՝ Eco fish fest-ին Հայաստանի տարբեր մարզերի ռեստորաններ ներկայացված են 25 տաղավարում: Նրանք համտեսի են ներկայացրել ձկնեղենից բազմաթիվ կերակրատեսակներ, ձկնեղենի կողքին նաև տվյալ մարզին ու բնակավայրին հատուկ ուտեստներ:
[url=https://armenpress.am/arm/news/988081.html]«Արմենպրեսի»[/url] թղթակցի հաղորդմամբ՝ փառատոնին ներկա են նաև կառավարության անդամներ, մարզպետներ, տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներ: Համտեսը տեղի է ունենում շատ աշխույժ, տարածքը բազմամարդ է, միջոցառումն ուղեկցվում է տոնական բարձր տրամադրությամբ:
Երեկոյան տեղի է ունենալու համերգային ծրագիր, լինելու է, կազմակերպիչների հավաստմամբ, յուրահատուկ հրավառություն:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ առաջին անգամ անցկացվող փառատոնը հավակնում է դառնալ ավանդական: «Այս փառատոնը չէր կայանա, մինչև մենք Սևանի ափամերձ տարածքները չմաքրեինք կենցաղային աղբի թափոններից: Մինչ փառատոնի մեկնարկը 11 հազար մարդ է մասնակցել մաքրման աշխատանքին, այդ թվում՝ բազմաթիվ կամավորներ: Եվ այսուհետ ամեն տարի լողասեզոնի փակումից հետո մենք պետք է կազմակերպենք Սևանի ափերի մաքրումը»,- ասաց մարզպետը:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/14/1135098/]հայտնել էինք[/url], որ Ձկան փառատոնին ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ և դուստրերի հետ, շրջեց տաղավարներով: