2286 դիտում
12:50 19-09-2019
Հայաստանը Իսրայելում դեսպանություն կբացի. այն կլինի Թել Ավիվում
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նախագծին: Դեսպանության նստավայրը կլինի Թել Ավիվը:
Որոշումը կարևորվում է հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու առումով: Դեսպանությանը բացումը նախատեսվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019թ. վերջ, 2020թ. սկիզբ):
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դեսպանության բացումը կտևի որոշ ժամանակ: «Ես կխուսափեմ որոշակի ժամկետ նշելուց, որովհետև այստեղ կա մյուս կողմը»,- ասաց նա:
Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին: Դիվանագիտական հարաբերությունների զարգացման տեսանկյունից հարկ է նշել, որ 2000-2008թթ. ընթացքում Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանն է եղել Էդվարդ Նալբանդյանը՝ նստավայրը Փարիզ, 2012-2018թթ. ընթացքում Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համատեղությամբ նշանակվել է դեսպան Իսրայելում, իսկ 2018 թվականի մարտից Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանն է Արմեն Սմբատյանը, նստավայրը՝ Երևան:
Նշենք, որ 2017-ին ԱՄՆ-ն Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք, իսկ անցյալ տարի ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխվեց Երուսաղեմ։
Նմանատիպ նյութեր
1439 դիտում
15:41 21-01-2015
Թել-Ավիվում անհայտ անձը դանակահարել է 9 մարդու
1014 դիտում
13:02 04-05-2015
Բողոքի զանգվածային ցույցը` Թել Ավիվում
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»