Ավանդույթ դարձած միջոցառման ժամանակ զորամասին հանձնվեց նաև տեսահսկման սարքավորում, որն ավելի արդյունավետ է դարձնում մշտական դիրտարկումները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն Արցախում իրականացնում էր «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագիրը, որի ընթացքում այցելեց ԱՀ մի քանի զորամասեր:
Ծրագրի իրականացման երրորդ օրը ՀԿ-ի անդամները եղան Մարտակերտի N զորամասում և վերջինիս պահպանության տակ գտնվող դիրքերում:
Ավանդույթ դարձած միջոցառման ժամանակ մի շարք զինծառայողներ ստացան պատվոգրեր և խրախուսական պարգևներ:
Բացի խրախուսանքներից, զորամասին հանձնվեց նաև տեսահսկման սարքավորում, որն ավելի արդյունավետ է դարձնում մշտական դիրտարկումները:
Մշտական այցելությունները զորամասեր թույլ են տալիս արձանագրել այն հանգամանքը, որ զորամասերում թե՛ տեխնիկական, թե՛ այլ պայմանների բարելավման տեսանկյունից զորամասերն ունեն աչքի ընկնող փոփոխություններ, ինչը հատկապես վերաբերում է Մարտակերտի N զորամասին:
Դիրքերում ամրաշինական և ինժեներական բարելավումներին զուգընթաց զորամասում ընթանում են նաև շինարարական ակտիվ աշխատանքներ:
Հիշեցնենք, որ «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագիրը կազմակերպվել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: