2560 դիտում
10:00 20-09-2019
Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճատվել․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Կադաստրի կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի շուկայի 2019 թվականի առաջին կիսամյակի վերլուծությունը, որում, ի թիվս այլ կետերի, տեղեկացրել է նաև, որ տվյալ ժամանակահատվածում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափն արձանագրվել է Կենտրոն վարչական շրջանում՝ 19,3 տոկոս, իսկ ցածրը՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ 0,6 տոկոս:
Բացի դա, Երևանում 2019 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների առավել բարձր՝ 20,5 տոկոսն արձանագրվել է դարձյալ Կենտրոն, իսկ առավել ցածր՝ 0,7 տոկոսը՝ Նուբարաշեն վարչական շրջաններում:
Վերլուծությունից պարզ է դառնում, որ 2019 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գներն աճել են առնվազն 9,5 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գների ամենաբարձր աճն արձանագրվել է Կենտրոն վարչական շրջանում՝ 16,3 տոկոս: Կենտրոնին հաջորդում են Աջափնյակը՝ 11,6, Արաբկիրը՝ 11,1 և Դավթաշենը՝ 10,8 տոկոսներով, իսկ գների ամենացածր աճն արձանագրվել է Ավան վարչական շրջանում՝ 4,7 տոկոս:
ՀՀ բանկերի միջոցով տրված հիփոթեքային վարկերի ծավալները 2019 թվականի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 3,7 անգամ, սակայն բազմաբնակարան շենքերում առք ու վաճառքի գործարքների քանակը կրճատվել է 5,33 տոկոսով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6985 դիտում
11:44 02-06-2022
Հուլիսի 1-ից բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառքը կանխիկ գումարով այլևս հնարավոր չի լինելու իրականացնել
957 դիտում
12:54 21-11-2014
Գյումրիում նորածնի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի
7016 դիտում
16:45 02-11-2016
Հայաստանն ու Իրանը նախաստորագրել են գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր
Այս բաժնից
1018 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1291 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2578 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ