Հովհաննես Բաչկովը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քեյշոոու Դևիսին:
Այդպիսով, հայ բռնցքամարտիկը նվաճեց բրոնզե մեդալ:
Նշենք, որ Բաչկովը առաջնությանը մասնակցող Հայաստանի 8 մարզիկներից միակն էր, որը մեդալ նվաճեեց: