211652_close_icon
views-count2877 դիտում article-date 17:05 21-09-2019

Վարչապետ Փաշինյանը մեկնեց Միացյալ Նահանգներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2413061735680874/?type=3&theater]էջում[/url] գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Գյումրիից թռանք Լոս Անջելես»,- գրել է նա: Սեպտեմբերի 22-ին Փաշինյանը կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Հայաստանի կառավարության ղեկավարը նաև հանդիպումներ կունենա Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է գործարար համաժողով, որին կմասնակցեն տեղի գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Լոս Անջելեսից վարչապետը կայցելի Սան Խոսե՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ կհանդիպի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հայազգի մասնագետների հետ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: Նյու Յորքում Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես և Կոլումբիայի համալսարան: Հայաստանի վարչապետի՝ ԱՄՆ այցի շրջանակում նախատեսվում են համագործակցության մասին հուշագրերի ստորագրում:

Նմանատիպ նյութեր