211652_close_icon
views-count22446 դիտում article-date 17:51 21-09-2019

Օսիպյանի վերջին հրամաններից մեկով ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ նշանակված Միհրան Դավթյանը 2 օր անց ազատվել է աշխատանքից. Tert.am

ՀՀ արդեն նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի վերջին օրվա հրամաններից մեկով Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Միհրան Դավթյանը նշանակվել էր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնությունում։ Ոստիկանության լրատվական վարչությունից [url=https://www.tert.am/am/news/2019/09/21/Police-Davtyan/3098999?fbclid=IwAR3QemdAsLpEpyctQz0QkjHS50Z6tbqDS1PG046dnzlk5D8tLavMtLYjx3Q]Tert.am[/url]-ին փոխանցեցին հետևյալը. «Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով սեպտեմբերի 20-ին Միհրան Դավթյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ոստիկանության ներկայացուցչի պաշտոնից և անցել ոստիկանության կադրերի ռեզերվ»։

Նմանատիպ նյութեր