13439 դիտում
19:50 21-09-2019
Ի. Սաղաթելյան. Իշխանության քմահաճույքով մարդը կարող է մեկ գիշերում դառնալ դավաճան կամ դավաճանից վերածվել ազգային հերոսի. ՏԵՍԱՆՅՈՒԹ, NEWS.am
Անցած 28 տարիներին չենք կարողացել ստեղծել համերաշխ հասարակություն, զարգացած տնտեսություն, արդար և արդյունավետ պետական կառավարման համակարգ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՅԴ հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հայտնում է [url=https://https://news.am/arm/news/534705.html?fbclid=IwAR23dmNFn7ef9RZMKSH7MfCARW79Q8wrOKKioXMueLHZRM0fx7o4z5XXtGw]NEWS.am[/url]-ը:
«Չենք կարողացել մեզ ներսից խժռող թշնամանքը, ատելությունն ու չարությունը վերացնել, համախմբել հայ ժողովրդին և ստեղծել ազգային պետություն:
Հավանաբար դա էր պատճառը, որ 2018-ի ապրիլին մեր հասարակությունը դուրս եկավ փողոց, ձևավորեց նոր իշխանություն և հասարակությունն շատ հստակ արդարացիորեն նոր և կտրուկ փոփոխություններիպահանջ ներկայացրեց նոր իշխանությանը:
1 տարի առաջ այս վայրում Արամ Մանուկյանի արձանի բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ կառուցել Արամ Մանուկյանի երազած Հայաստանը, խոստացավ լինել Արամին արժանի:
Հիմա հարց եմ ուզում տալ՝ արդյոք սա էր Արամի երազած Հայաստանը, որտեղ կազմաքանդվում են պետական ինստիտուտները, Հայաստան, որտեղ իշխանության քմահաճույքով մարդը կարող է մեկ գիշերվա մեջ դառնալ դավաճան կամ դավաճանից վերածվել ազգային հերոսի:
Իսկ հասարակության մեջ ձևավորվող ներքին ատելությունն ու հասարակական բևեռացումը գնալով դառնում է վտանգավոր: Մենք այսօր հայտարարում ենք, որ Արամի երազած Հայաստանը կառուցելու ճանապարհով չենք գնում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1072 դիտում
16:39 16-11-2024
«Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը. Տիգրան Ավինյան
1042 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
1177 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն