17399 դիտում
11:43 30-04-2020
Գավառում տեղի ունեցած հարձակման ընթացքում ոստիկանները պարտավոր էին պատասխանել, նույնիսկ զենք կիրառել. չեն արել, քանզի պաշտպանված չեն զգում, այլ գործում են իշխանության քմահաճույքով. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արմնյուզ»
Եթե անձանց առողջությանը վտանգ է սպառնում, ոստիկանությունը պարտավոր է զենք կիրառել, սակայն ոստիկանն այսօր չգիտի՝ համապատասխան գործողություններ իրականացնելուց հետո կպատժվի, թե չէ: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Անվտանգության գործոն» հաղորդման ընթացքում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով Գավառում տեղի ունեցած միջադեպի, սպանությունների և ոստիկանների գործելաոճի, ինչպես նաև Փաշինյանի պահանջների մասին:
Ավելի վաղ, Վանեցյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ Գավառում տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ փաստում են այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի։
Նա պարզաբանեց, որ իր տված գնահատականը բավականին խիստ է եղել, սակայն նշեց, նաև, որ տեղի ունեցածը իրավապահ համակարգում աննախադեպ երևույթ էր, քանի որ ոստիկանների հսկողության տակ գտնվող տարածք են կարողացել մտնել մի խումբ անձինք և փորձել իրենց հանցագործությունն ավարտին հասցնել:
«Դեպքի վայրում ներկա է գտնվել նաև ոստիկանապետը: Ոստիկանությունը հերքեց դա, կարող էր հերքել, կարող էր չհերքել, բայց մի բան փաստ է, որ ոստիկանապետը ժամանել է դեպքի վայր և իր օպերատիվ հսկողությամբ են իրականացվել բոլոր աշխատանքները:
Եթե անգամ նա հիվանդանոցում չի գտնվել, ապա վստաահ եմ, որ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են հիվանդանոցում եղել և այն հանդգնությունը, որ ցույց տվեցին հանցագործներն իրենց հանցանք ավարտին հասցնելու համար, դա ուղղակի աննախադեպ իրադարձություն էր ՀՀ իրավապահ համակարգի համար»,- ասաց նա:
Վանեցյանի խոսքով՝ նման դեպքերում ոստիկանները պարտավոր էին պատասխանել և նույնիսկ զենք կիրառել, սակայն չեն արել, քանի որ ոստիկաններն այսօր իրենց պաշտպանված չեն զգում: Եվ ըստ նրա՝ դա մեղավորը ոչ թե ոստիկաններն են, այլ երկրի քաղաքական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քանի որ նրա գնահատմամբ՝ երկրի իրավապահ համակարգը գործում է իշխանությունների քաղաքական քմահաճույքներին համապատասխան:
ԱԱԾ նախկին տնօրենի ներկայացմամբ՝ նման պատմությունները շատ են, երբ երկրիի ղեկավարն անիմիջապես ազդեցություն է ունեցել իրավապահ համակարգի վրա, ինչպես օրինակ՝ «սատանա գտնելու» հանձնարարականը:
Ըստ նրա՝ հայաստանյան իրավապահ համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի, սակայն նա նշեց, որ այն նախագիծը, թե պետք է Ոստիկանությունը դարձնել Ներքին գործերի նախարարություն պոպուլիզմի արդյունք է:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1141 դիտում
16:39 16-11-2024
«Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը. Տիգրան Ավինյան
1114 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
1252 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն