296777 դիտում
10:54 22-09-2019
18-ամյա տղան, ով պետք է 2 օր անց մեկներ բանակ, բանակ զորակոչվող ընկերոջ քեֆին մասնակցելու ժամանակ Արարատի մարզում վրաերթի էր ենթարկվել. նա 2 օր առաջ հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Արարատի մարզի բնակիչ 18- ամյա Վռամ Հովհաննիսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 14-ին Վեդի-Երևան միջհամայնքային ճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի սկզբնամասում երկաթգծի ուղեփակոցի մոտ վրաերթի ենթարկվելուց հետո, երբ մասնակցելիս էր եղել ընկերոջ բանակի քեֆին: Իսկ ինքն էլ 2 օրից պետք է մեկներ ծառայության:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/14/1129956/?fbclid=IwAR1R9i9hzl1TYd402nLaL3LQqC_YpUKs_DvECASTo1WM1dp7NSfJJrMhJOA]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 14-ին վրաերթ-վթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Գազել» մակնիշի 22 ՍՍ 506 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել հանդիպակած գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետեև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ (բենզատար) 32 ՕԼ 117 համարանիշի ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել ցանցապատ ցանկապատին, և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և բախվել Շիրազի փողոցի 48 շենքի բակում կայանված Opel մակնիշի 34 VR 454 համարանիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկված հետիոտնը, ում առաջինը օգնության էին հասել բնակիչները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր Վեդիի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել էր Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գխով տեղակալ Արթուր Դալլաքյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Վեդի բժշկական կենտրոնից երեխային Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն են ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատար Վ. Էվինյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահան Աղդաշյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
99885 դիտում
21:43 14-09-2019
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․ վրաերթի ենթարկված 5-ամյա տղան ժամեր անց հիվանդանոցում մահացել է