1435 դիտում
12:14 23-09-2019
Տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկվել
Գլխավոր դատախազությունը մշակել և ՀՀ Արդարադատության նախարարությանն է ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մի նախագիծ, որի վերջնական ընդունումը հնարավորություն կտա հարկ եղած դեպքում վկաներին կամ փորձագետներին հարցաքննել տեսակապի միջոցով: Դատական քննության փուլում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ քննչական գործողությունների մասնակիցները հանրապետությունից դուրս են գտնվում, ինչն օբյեկտիվորեն խոչընդոտում է պատշաճ ժամկետներում վարույթի իրականացմանը և թույլ չի տալիս ձեռք բերել գործի համար կարևորություն ունեցող ապացուցողական տվյալներ:
Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է քրեական գործերով մինչդատական վարույթի ընթացքում առաջացող պրակտիկ խնդիրների ուսումնասիրության ցուցանիշներով. շատ հաճախ հնարավոր չի լինում իրականացնել քննվող գործով անհրաժեշտ քննչական գործողությունները՝ տվյալ քննչական գործողություններին մասնակիցների՝ տարբեր պատճառներով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհնարինության պատճառով: Նման իրավիճակները հանգեցնում են քրեական գործով վարույթի չարդարացված ձգձգումների, հնարավորություն չեն տալիս վարույթն իրականացնող մարմնին համապատասխան քննչական գործողությունների միջոցով ձեռք բերել գործի համար կարևորություն ունեցող ապացուցողական տվյալներ՝ անհնարին դարձնելով քրեական դատավարության խնդիրների պատշաճ իրականացումը:
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի գործող իրավակարգավորումները չեն նախատեսում դատական քննության փուլում վկաներին և փորձագետներին տեսակապի միջոցով հարցաքննելու որևէ հնարավորություն:
Միջազգային պրակտիկայում նոր չէ տեսակապի միջոցով վկաներին հարցաքննելը: Այս մեխանզիմն առավելապես կիրառվում է ԵՄ անդամ պետությունների միջև քրեական գործերով փոխադարձ իրավական աջակցություն ցուցաբերելիս, երբ մի պետություն կարող է դիմել մեկ այլ պետության, որպեսզի տվյալ երկրի քաղաքացին ծանուցվի և ներկայանա իրավասու մարմին՝ տեսակապի միջոցով հարցաքննվելու:
Տեսակապի միջոցով հարցաքննելու պրակտիկան կիրառվելու է բացառիկ դեպքերում, երբ բոլոր ողջամիտ քայլերը ձեռնարկելուց հետո էլ հնարավոր չլինի ապահովել վկայի ֆիզիկական ներկայությունը դատական քննությանը: Այս իրավակարգավորումը կնպաստի դատական քննության ողջամիտ ժամկետների պահպանմանը, նյութական ռեսուրսների խնայմանը, ինչպես նաև կապահովի որպես մեղադրյալ ներգրավված անձի կոնվենցիոն իրավունքների լիարժեք իրացումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2952 դիտում
20:57 25-01-2017
ՀՀ պաշտպանության նախարարը տեսակապի միջոցով ողջունել է խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողներին
2898 դիտում
13:45 03-05-2017
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան բանակցել են տեսակապի միջոցով
1520 դիտում
12:10 02-08-2019
Նախագահ Սարգսյանը տեսակապի միջոցով զրուցել է «Սևան ստարտափ սամիթ-2019»-ի մասնակիցների հետ-
Այս բաժնից
850 դիտում
20:05 29-10-2024
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով մեկնել է Դոհա
619 դիտում
19:52 29-10-2024
Սյունիքի մարզպետը և ֆրանսիական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Կապանի հուշահամալիրում
688 դիտում
19:41 29-10-2024
«Ապրելու երկիրը» անելու է առավելագույնը գյումրեցիների կողմից ընտրված իշխանություն ձևավորելու համար