1262 դիտում
16:19 23-09-2019
Ղազախստանում չարտոնված հանրահավաքների ժամանակ մոտ 100 մարդ է բերման ենթարկվել
Սեպտեմբերի 21-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում չարտոնված հանրահավաքների ժամանակ ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել, գրում է [url=https://ria.ru/20190923/1558993809.html?fbclid=IwAR1G0PlpcK_5uqMOkSCI21o29bjq77jxql4qEHP7viTuA7evwjHyl4yMgQ8]ria.ru[/url]-ն՝ Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևի հայտարարությանը հղումով:
Հաղորդվում է, որ սեպտեմբերի 21-ին սոցիալական ցանցերում բողոքի ցույցի դուրս գալու կոչերով հանրությանը դիմել էր Ղազախստանում ծայրահեղական ճանաչված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժման առաջնորդ Մուխթար Աբլյազովը, որը բնակվում է Ֆրանսիայում:
«Սեպտեմբերի 21-ին հանրահավաքների անցկացման վայրերում հերթապահություն են իրականացրել ոստիկանության ջոկատները: Միևնույն օրը բաժանմունքներ են տեղափոխվել շուրջ 100 մարդ, որոնցից 15-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության. 9-ը՝ վարչական կալանքի, 6-ը՝ վարչական տուգանքի, իսկ մնացած քաղաքացիների հետ իրականացվել են կանխարգելիչ աշխատանքներ. նրանք ազատ են արձակվել»,- լրագրողներին հայտնել է Տուրգումբաևը և հավելել, որ հանրահավաքները, ընդհանուր առմամբ, տեղի են ունեցել 7-8 քաղաքներում:
Նմանատիպ նյութեր
2349 դիտում
09:49 13-05-2021
Ով ինչքան մարդ է հավաքել հանրահավաքների ժամանակ․ «Ժողովուրդ»
12296 դիտում
16:16 01-11-2014
Գնա գործիդ, անուշ մարդ. Սեյրան Սարոյանը՝ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահ դառնալու և հանրահավաքների մասին
1661 դիտում
15:57 09-08-2019
Մոսկվայում չարտոնված ցույցի մասին տեղեկատվության հրապարակման համար ԱՄՆ դեսպանատան խորհրդականը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ
Այս բաժնից
826 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1291 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
829 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել