1664 դիտում
15:57 09-08-2019
Մոսկվայում չարտոնված ցույցի մասին տեղեկատվության հրապարակման համար ԱՄՆ դեսպանատան խորհրդականը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան խորհրդական-պատվիրակ Թիմ Ռիչարդսոնը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Մոսկվայում չարտոնված ցույցի մասին տեղեկատվության հրապարակման պատճառով, գրում է [url=https://ria.ru/20190809/1557336881.html?fbclid=IwAR1i2WiAdU-Zuw5uTomwB2Uuqo2n0j-RPh37RfUMHXug9jxBAoboxec0PJ8]ria.ru[/url]-ն՝ գերատեսչությանը հղումով:
Ավելի վաղ դիվանագիտական առաքելության կայքում և Պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի վարչության թվիթերյան էջում հրապարակվել էր օգոստոսի 3-ին մայրաքաղաքում չհամաձայնեցված հանրահավաքի անցկացման սխեման և կոչ էր արվել խուսափել երթից:
ԱԳՆ-ում դա գնահատել են որպես չարտոնված ցույցի մասնակցելու օգտին քարոզչություն և Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու փորձ:
Հիշեցենք, որ հուլիսի 14-ին, հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին Մոսկվայում տեղի են ունեցել ազատ ընտրությունների պահանջով բողոքի ցույցեր: Մասնակիցները պահանջել են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
19:52 13-07-2024
Պուտինը արտերկիր չարտոնված ուղևորման դեպքում պատգամավորական մանդատից զրկելու մասին օրենք է ստորագրել
Այս բաժնից
859 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1324 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
877 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել