211652_close_icon
views-count1283 դիտում article-date 20:42 23-09-2019

Հեծանիվ էր գողացել ու բռնվել հերթական գողության փորձը կատարելիս

Սեպտեմբերի 21-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, համայնքային ոստիկանների հետ համատեղ միջոցառմամբ, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 14-ամյա մի տղայի, որը խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 04.50-ին փորձել է հեծանիվ գողանալ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Տղան հայտնել է նաև, որ 4 օր առաջ Ծարավ Աղբյուրի փողոցի ավտոկայանատեղիից գողացել է հեծանիվ։ Նա գողացված հեծանիվը ներկայացրել է ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողներին: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր