211652_close_icon
views-count1007 դիտում article-date 21:17 24-09-2019

Շենգավիթի ոստիկանները գողության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Շենգավիթի պահպանության բաժնի և համայնքային ոստիկանների հետ առևտրի կենտրոններից մեկում հայտնաբերել ու գողության կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզում ապրող 40-ամյա մի կնոջ։ Նրա անձնական խուզարկությամբ օծանելիք է հայտնաբերվել։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ այն գողացել է խանութ-սրահից։ Գողոնը վերցվել է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր