4404 դիտում
11:21 25-09-2019
Ծանր քար պետության վզին. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը (կամ սպանությունը) ինձ հիշեցրեց Արթուր Մկրտչյանին, Արծրուն Մարգարյանին, Հենրիկ Խաչատրյանին, Վահրամ Խոռխոռունուն: (Առաջին երկու դեպքում նույնպես շրջանառվում էին թե՛ սպանության և թե՛ ինքնասպանության վարկածները): Հանցագործությունները չեն բացահայտվել, կասկածները շարունակում են կախված մնալ պետության վզին: Չեմ կարող չհիշել նաև, որ «հոկտեմբերի 27-ի» գործի հետ այսպես թե այնպես կապ ունեցող որքա՜ն մարդ է մահացել կամ անհետացել՝ մարդիկ, որոնք (եթե քննությունը վարվեր ոչ «ուչաստկովիի» մակարդակով) կարող էին լույս սփռել այդ գործի հանգամանքների վրա: Այդ տարօրինակ դեպքերից ամենացնցողն այն էր, որ այդ գործով դատապարտված, մասնագիտությամբ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը մահացել էր բանտում․․․ էլեկտրական սարքի հետ անզգույշ վարվելու պատճառով:
Իհարկե, «Հոկտեմբեր 27-ի» գործն ավելի բարդ է, քան «մարտի 1-ը»՝ առաջինի դեպքում, վստահ եմ, ի թիվս այլոց, գործել են արտասահմանյան հատուկ ծառայությունների հմուտ պրոֆեսիոնալներ: Բայց երկու դեպքերում էլ նախկին իշխանությունների շահագրգռությունը՝ գործը չբացահայտելու հարցում, համաձայնեք, կասկածելի է:
Քոչարյանի պաշտպանական թիմը մասնագիտական առումով ակնհայտորեն ավելի ուժեղ է, քան մեղադրող կողմը: Դրա ապացույցներից մեկն այն է, որ Երկրորդ նախագահի փաստաբաններին հաջողվում է անել այնպես, որ «մարտի 1-ի» դատաքննությունը ամիսներ շարունակ այդպես էլ չսկսվի: Այդ ընթացքում կրճատվում է պոտենցիալ վկայություն տվողների թիվը: Հուսով եմ, որ ներկայիս իշխանությունը գոնե այնքան արհեստավարժ կգտնվի, որ կկարողանա ապահովել մնացած վկաների անվտանգությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5994 դիտում
10:33 18-10-2017
Վզին խաչ կախելով քրիստոնյա, կամ ԵՄ դրոշ կախելով եվրոպական երկիր չեն դառնում. «Առավոտ»
71700 դիտում
10:45 29-09-2020
Ռուսաստանն ու Ադրբեջանը կհասկանան, որ մեր վզին հնարավոր չէ փաթաթել իրենց համար ցանկալի լուծումը․ «Առավոտ»
7951 դիտում
23:31 10-08-2016
Ռեպորտաժ՝ կախաղանի օղակը վզին
Այս բաժնից
895 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
928 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1780 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»