211652_close_icon
views-count1198 դիտում article-date 20:18 25-09-2019

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջազգային կոնֆերանս

Սեպտեմբերի 24-ից 25-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի (IIA Armenia) աջակցությամբ կազմակերպված Ներքին աուդիտի 3-րդ միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 16 պետությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներ: Միջազգային կոնֆերանսի ընթացքում քննարկվել են կիբեռանվտանգությանն առնչվող խնդիրներ, պաշտպանական գերատեսչություններում պետական գնումների հետ կապված ռիսկերն ու արդյունքի գնահատման չափորոշիչները (KPI): Նմանատիպ քննարկումները և ոլորտում կուտակած փորձի փոխանակումը նպաստում է ներքին աուդիտի աշխատանքների բարելավմանը և պաշտպանական համակարգում հավելյալ արժեքների ստեղծմանը:

Նմանատիպ նյութեր