211652_close_icon
views-count3591 դիտում article-date 10:03 26-09-2019

Ոչխար և այծ բուծող սահմանամերձ բնակիչներին անտոկոս վարկեր կտրամադրվեն․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ոչխարաբուծության և այծաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում պետական աջակցությունը նախատեսվում է իրականցնել երկու եղանակով: Առաջինով տոհմային ՄԵԿ-ի ձեռք բերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքը մասնակի կսուբսիդավորվի: Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին տրամադրվելու են վարկեր դրամով, առավելագույնը 12 տոկոս անվանական տոկոսադրույքով: Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը այնպիսի չափաքանակով կարվի, որպեսզի վարկերը շահառուների տրամադրվեն 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ կառավարության 2014թ. որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0 տոկոս տոկոսադրույքով: Իսկ երկրորդ եղանակը կատարված ծախսի փոխհատուցումն է: Կփոխհատուցվի յուրաքանչյուր շահառուի կողմից առավելագույնը 100 գլուխ տոհմային ՄԵԿ-ի, այդ թվում՝ 5 գլխից ոչ ավել տոհմային արու մատղաշի (ոչխարի և այծի) ձեռքբերման փաստացի ծախսը (չհաշված տեղափոխման ծախսերը), բայց ոչ ավելի, քան 45.0 մլն դրամի 23-27 տոկոսը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր