211652_close_icon
views-count4462 դիտում article-date 21:13 12-06-2020

Զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ծրագրերը շարունակվելու են. կտրամադրվեն փաստացի անտոկոս հիփոթեկային վարկեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 12-ին անցկացվել է հիփոթեքային արտոնյալ վարկավորման պայմաններով բնակելի տարածք ձեռք բերելու հնարավորություն ընձեռող ծրագրի շահառուների վիճակահանությունը՝ բաց տարածքում և հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն այսուհետ յուրաքանչյուր տարի թվով 500 պայմանագրային զինծառայողների, սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների կտրամադրվեն փաստացի անտոկոս հիփոթեկային վարկեր, ընդ որում` վարկի մայր գումարի 10 տոկոսը ևս կփոխհատուցվի պետության կողմից; Շնորհավորելով ծրագրի շահառուներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը գոհունակությամբ փաստել է, որ զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը միտված այս ծրագրին շուտով կմիանան նաև նորերը, այդ կերպ բարձրացնելով նաև գրավչությունը զինծառայության հանդեպ; Հավելենք, որ ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, մասնակցության պայմաններին ծանոթանալու համար պայմանագրային զինծառայողները, սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողները կարող են դիմել ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր