2666 դիտում
16:26 26-09-2019
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն այցելել է Արցախի ՊԲ՝ զորավարժությանն ընդգրկված միավորումներից մեկը
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում սեպտեմբերի 26-ին պաշտպանության բանակի՝ ռազմավարական զորավարժությանն ընդգրկված միավորումներից մեկն է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ Օնիկ Գասպարյանը մասնակցել է միավորման հրամանատարական կետերում տեղի ունեցած լսումներին, որի ժամանակ միավորման հրամանատարը ներկայացրել է ստեղծված իրադրությունը, զեկուցել կատարված և առաջիկա միջոցառումների մասին: Տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարն ու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը լսումների ավարտին հայտնել են իրենց նկատառումները իրականացվող միջոցառումների կատարելագործման վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
2386 դիտում
21:11 30-09-2019
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամաս
1008 դիտում
12:50 27-05-2015
Արցախում ամփոփվեցին ԶՈՒ միավորումներից մեկի տեսչական ստուգումների արդյունքները
1402 դիտում
11:32 03-08-2019
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն այցելել է «Ալաբինո» զորավարժարան
Այս բաժնից
568 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
970 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում