211652_close_icon
views-count1751 դիտում article-date 20:04 26-09-2019

ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը հավանություն է տրվել

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման նպատակահարմարությանը։ Կառավարության նիստին հարցը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Հաշվի առնելով Սինգապուրի Հանրապետության առևտրատնտեսական առանձնահատկությունները՝ բանակցություններնիրականացվել են ինչպես ապրանքների առևտրի, այնպես էլ ծառայությունների և ներդրումների իրականացման մասով։ Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել Կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերըև բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: Սինգապուրը վերոնշյալ համաձայնագրով պարտավորվածություն է վերցնում չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ: ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկը պարունակում է թվով 12 229 ապրանք, որոնցից 4858 ապրանքատեսակի մասով նախատեսվում է 0% մաքսատուրքի կիրառում՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, 597 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0%՝ 3 տարի հետո, 2340 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0%՝ 5 տարի հետո, 2201 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0%՝ 7 տարի հետո և 716 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0%՝ 10 տարի հետո: Նշված համաձայնագրով նախատեսված է նաև թվով 1517 ապրանքատեսակի մասով հանումներ: Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև համաձայնեցվել է փաթեթային համաձայնությունների ամրագրման հետևյալ ձևաչափը. • ԵԱՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասինշրջանակային համաձայնագիր։ • ԵԱՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև համաձայնագիր՝ ապրանքների առևտրի մասով։ • Երկկողմ համաձայնագրեր ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության և ՍինգապուրիՀանրապետության միջև՝ ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման մասով: Համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է ապրանքների և ծառայությունների առևտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաև կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման և գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։

Նմանատիպ նյութեր