211652_close_icon
views-count6038 դիտում article-date 09:43 28-09-2019

Հետապնդել են Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին. նրան թիկնապահ է տրամադրվել․ Armtimes.com

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին քիչ առաջ թիկնապահ է տրամադրվել: Գրում է [url=https://armtimes.com/hy/article/170421?fbclid=IwAR1RBeZQFpjWmdxB_-u5CEZ8upZq1CCHisXmDPMpk0lIQMKrq28fw79SjgU]Armtimes.com[/url]-ը։ Մոտ մեկ ժամ առաջ համացանցում [url=https://www.facebook.com/saqo.ohanjanyan.7/videos/1451913461638489/]տեսանյութ[/url] է տարածվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի խումբ անձանց հետ հետապնդում և հարցեր տալիս Աննա Դանիբեկյանին: Մութաֆյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե արդյոք Դանիբեկյանը կա «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»: Նրանք Աննա Դանիբեկյանին հետանդեցին մինչև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր: Այս միջադեպին անդրադարձել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում [url=https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2737741299589913/?type=3&theater]հայտնելով[/url], որ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։ Քիչ առաջ կատարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել բարձրագույն դատական խորհուրդը, որում ասվում է. Այսօր՝ 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Կատարվածի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանն անմիջապես տեղյակ է պահել Բարձրագույն դատական խորհրդին և այս պահին հաղորդում է ներկայացնում Ոստիկանությանը: Բարձրագույն դատական խորհուրդը դատապարտում է դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում, որով կվտանգվի նրա անկախությունն ու մասնագիտական գործունեությունը, և հայտարարում, որ հետևողական է լինելու, որպեսզի օրենքի առաջ կանգնեն և խստագույնս պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք, ոնքեր կփորձեն որևէ տեսակի ոտնձգություն գործել դատավորների, նրա պատվի և արժանապատվության, մասնագիտական գործունեության դեմ: Մանրամասն՝ [url=https://armtimes.com/hy/article/170421?fbclid=IwAR1RBeZQFpjWmdxB_-u5CEZ8upZq1CCHisXmDPMpk0lIQMKrq28fw79SjgU]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր