1383 դիտում
10:22 28-09-2019
Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. Ռուստամ Բադասյանը դատապարտել է դատավոր Աննա Դանիբեկյանի հանդեպ ոտնձգությունը
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումներին ու ոտնձգությունը: Նա գրել է.
«Խստորեն դատապարտում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն:
Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և արդեն իսկ բերման է ենթարկվել հանցագործության մեջ կասկածվող անձը։ Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. սա ուղղակի անթույլատրելի է»:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/09/28/1136359/]Հիշեցնենք[/url], որ սեպտեմբերի 27-ին համացանցում [url=https://www.facebook.com/saqo.ohanjanyan.7/videos/1451913461638489/]տեսանյութ[/url] էր տարածվել, որտեղ երևում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։
Նմանատիպ նյութեր
2071 դիտում
20:43 05-10-2019
Ռուստամ Բադասյան. Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ
3442 դիտում
11:37 28-09-2019
Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածն անթույլատրելի է. ՄԻՊ
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
898 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար