211652_close_icon
views-count2386 դիտում article-date 18:06 28-09-2019

Նարինե Կիրակոսյան. Նորից մի քանի միլիոն դոլար դրամաշնորհ «կպցնելու» մասին

Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Նորից մի քանի միլիոն դոլար դրամաշնորհ «կպցնելու» մասին է հայտարարում Շրջակա միջավայրի նախարարությունը։ Այս անգամ $ 2,5 մլն ասում են կուղվի Դիլիջան ազգային պարկի և Խոսրովի արգելոցին հարակից 4 համայնքներին։ Դրանք են, Լոռու մարզում՝ Մարգահովիտը (նախկին Բոզգեղը, կամ Համզաչիմանը) և մոլոկանների Ֆիոլետովո գյուղը, Տավուշում Դիլիջան քաղաքը և Արարատում Ուրցաձոր համայնքը։ Ծրագրի մասին տեղեկությունը նախարարության էջից կդնեմ մեկնաբանությունների հատվածում, որ ինքներդ կարդաք, եթե հարկ համարեք։ Ի՞նչն է այս հայտարարության մեջ աբսուրդ։ Խնդրում եմ բացատրեք, Շրջակա միջավայրի նախարարություն, այս մեծ ծրագիրը, որը կլիմայական ազդեցությունը նվազեցնելու համար եք իրականացնելու ընդամենը $ 2,5 մլն նախատեսված է ամբողջ Դիլիջան, Ուրցաձոր և այլն խոշորացված համայնքների համար, թե՞ միայն Դիլիջան քաղաքի, կամ Ուրցաձոր գյուղի։ Եթե այո, ապա մեկ այլ հարց․ ի՞նչ մրգատու-պտղատու այգիների մասին, թեկուզ կաթիլային ոռոգման համակարգի ներդրման մասին եք խոսում, արևային մարտկոցների կիրառմամբ, եթե Դիլիջան համայնքի հողերի դեգրադացվածությունը սողանքների մասով է ներկայացված։ Այսինքն ես հարց եմ տալիս․ ի՞նչ այգիներ եք դնելու, որ Դիլիջանի սողանքները իր արմատային համակարգով բուսակառուցվածքով ապահովեն հողերի, այսպես ասեմ, չսահելը։ Մյուսը․ մոլոկանները իրենց հավատքով պայմանավորված չեն օգտվում անապահովության նպաստով։ Եթե այդպես չի, ապա խնդրում եմ ներկայացրեք հանրությանը այսպիսի մի տեղեկություն․ որ Ֆիոլետովո համայնքում «Փարոսի», այսինքն աղքատության նպաստ ստացող այսքան ու այնքան մոլոկանի դավանանքով ռուսներ կան, որոնք ՄԱԿ-ի ձեր ներկայացված ծրագրով վարելահողերը կբարելավեն, ջերմոցներ, կամ չորանոցներ կկառուցեն։ Հա․․․ու մոլոկան կանանց հատկապես խնդրում եմ չմոռանաք նշել, որոնք ներկայացված ծրագրով նախատեսում եք առաջնահերթություն տալ։ Մարգահովիտի մասով ընդհանրապես հետաքրքիր է, ո՞նց եք նպաստելու Դիլիջան ազգային պարկի վրա ներազդեցությունն ու կլիմայական փոփոխությունների ներազդեցությունը նվազեցնելու, երբ այս մարդկանց ջրի խողովակը 7 կմ հեռավորությունից է բերված, իսկ ձմռան ցրտաշունչ ժամանակաշրջանում միևնունն է ամենա լավ տաքացնելու միջոցը փայտի վառարանն է։ Այսինքն Բոզգեղի, կամ Համզաչիմանի ու Դիլիջան ազգային պարկի ո՞ր մասով է եղել ընտրությունը, եթե այս գյուղը իրականում իր աշխարհագրական դիրքով և ընդհանրապես գյուղատնտեսական գործունեությամբ ազգային պարկի վրա բացասական ներազդեցություն գրեթե չունի, կամ եթե ունի, այն ոչ այդքան մեծ է ինչքան որ Թեղուտ, կամ Հաղարծին գյուղերում, կամ Շամախյան թաղամասում։ Ոչ ջրի աղբյուրներն է չորացնում Բոզգեղը, ոչ էլ այլ հարակից պարկին համայնքների նման անտառը մտնում փետի, կամ խոզ բուծում պարկում։ Սրանք հռետորական հարցադրումներ են, որ կարող եք հաշվի չառնել, բայց մյուս համայնքի՝ Ուրցաձորի ներգրավվածությունը ընդհանրապես անհասկանալի է ի՞նչ հիմքերով, կամ ի՞նչ հիմունքներով է ընտրվել։ Օրինակ, ի՞նչ կարգով պետք է ընտրի Ուրցաձոր համայնքի ամբողջ Հայաստանին իր վարքով, գյուղում ցույցերով մերժված և նորից "ընտրված" վարկաբեկված համայնքապետը բաշխելու համայնքի "աղքատ կանանց" էն ,5 մլն-ը որը ՄԱԿ-ի ծրագրով տրամադրելու է Շրջակա միջավայրի նախարորությունը։ Այստեղ շատ չեմ երկարացնի, որովհետև ամեն մի անկյունով, քարուքոսով գիտեմ դե այդ համայնքը ինչով է շնչում ու արտաշնչում գյուղապետի անհամար հողատարածքների զավթման, ունեցվածքի ձեռքբերման պայմաններից ընդվզած ու նվաստացված գյուղացին: Միայն չմոռանամ նշել, որ հեղինակավոր NATURE ամսագիրը ՄԱԿ-ում փոքրիկ Գրետա Տուրնբերգի ելույթի ֆոնի վրա գիտնականների նոր եզրակացության մասին է գրել։ Այն է․ որ ՄԱԿԻ էքսպերտ կոչեցյալները 60% խեղաթյուրել են համաշխարհային օվկիանոսի էներգիայի կլանման ցուցանիշները։ Այսինքն ստացվում է, որ ՄԱԿ-ի էքսպերտները խեղաթյուրել են տվյլաներ և շարունակել են այդ տվյալներից օգտվելով ահռելի գումարներ ուղղել կլիմայի փոփոխության համար։ Իսկ մեր կառավարությունը այդ փողերի լվացման մեխանիզմին կարծես թե կամ ծանոթ չէ, կամ առհասարակ պաշտոն ստանձնած անձանց միևնույնն է, միայն թե դրամաշնորհի անուններ տան ու չբացատրեն ո՞ւմ, ինչի՞ համար և ո՞վ է տալու երաշխիքներ, որ այդ լվացքատան մասնակիցը հենց նրանք չեն, ով ամպագոռգոռ դոշը ծեծելով ԵՐԿԻՐ ԳՐԱՆՏԵՐ Է բերում»։

Նմանատիպ նյութեր