Կյանքից հեռացավ խորհրդային մեծանուն ռեժիսոր Մարկ Զախարովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայում 86 տարեկան հասկաում կյանքից հեռացել է խորհրդային մեծանուն ռեժիսոր, «Լենկոմ» մոսկովյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը:
«Երկարատև հիվանդությունից հետո Մարկ Անատոլևիչը մեզանից հեռացավ», հայտնել է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը՝ նշելով, որ Զախարովի հրաժեշտի վայրի և ժամկետի մասին լրացուցիչ կհաղորդվի:
Մարկ Զախարովը 1965 թվականից Երգիծանքի մոսկովյան թատրոնի տնօրենն էր, 1973 թվականից՝ «Լենկոմի» գլխավոր ռեժիսորը:
Հանդիսանում է խորհրդային կինեմատոգրաֆիայի ակնառու ներկայացուցիչներից մեկը: Գրեթե 50 թատերական դեմադրության հեղինակ է, 20 հեռուստաբեմադրության, ավելի քան 10 կինոֆիլմերի սցենարիս:
Սակայն Մարկ Զախարովին առավել մեծ հռչակ բերեցին նրա ֆիլմերը, որոնց շարքում առանձնահատուկ տեղ ունեն «12 աթոռ», «Այդ նույն Մյունհաուզենը» և «Սովորական հրաշք» կինոնկարները:
Պարգևատրվել է խորհրդային և ռուսական բազմաթիվ մեդալներով: