8113 դիտում
09:07 09-01-2020
Այսօր մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
Աշխարհահռչակ ռեժիսորը, որի թողած ժառանգության մեջ ցայտուն արտահայտված է Կովկասի բազմազանությունը, ծնվել է Թբիլիսիում։ Փարաջանովը 1946 թ. ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և այլք:
Նրա իր առաջին կինոնկարը` «Մոռացված նախնիների ստվերները» (1964), ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացմամբ արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների` Փարաջանովին բերելով համաշխարհային հռչակ:
Փարաջանովի գլուխգործոցը «Նռան գույնն» է (1968), որը պատմում է Սայաթ-Նովայի կյանքի մասին: Խորհրդային կառավարությունը նրան 1973 թ. դեկտեմբերի 17-ին դատապարտում է 5 տարվա ազատազրկման՝ մեղադրելով արվամոլության մեջ (Ուկրաինական ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2)։ Միայն 4 տարի անց, ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ, նա ազատվում է բանտից։
1980-ական թթ. Փարաջանովը նկարահանում է «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ Ղարիբը» ֆիլմերը։ Կյանքի վերջին տարիներին նկարահանում է «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։
Փարաջանովը մահացել է քաղցկեղից 1990 թ. հուլիսին Երևանում:
Նմանատիպ նյութեր
5600 դիտում
14:21 09-01-2017
Այսօր մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
6302 դիտում
22:50 09-01-2019
Այսօր լրանում է հայ մեծանուն կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակը
6258 դիտում
14:54 29-09-2021
Մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին՝ ռեժիսոր Սուրեն Փարաջանովը
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»