211652_close_icon
views-count2365 դիտում article-date 11:10 29-09-2019

Ծառի ճյուղերը կոտրվել, ընկել են կայանած ավտոմեքենաների վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 13:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 86 շենքի մոտակայքում քամուց ծառը պոկվել, ընկել է կայանած ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ծառի ճյուղերը կոտրվել, ընկել են կայանած «Mercedes A170» (վարորդ՝ Լուսինե Գ.) և «Mercedes E300» մակնիշների ավտոմեքենաների վրա: Վնասվել են ավտոմեքենաների տանիքները և շարժիչի հատվածի թիթեղները: Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղերն ավտոմեքենաների վրայից: [b]ԱԻՆ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր