1230 դիտում
14:38 29-09-2019
Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագիրը նոր հնարավորություն կստեղծի բիզնեսի համար. Փաշինյան
Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև ստորագրվելիք ազատ առևտրի գոտու համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի բիզնեսի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետը:
«Այս համաձայանգիրը այն մասին է, որ նոր հնարավորություններ ու պայմաններ են ստեղծվում բիզնեսի համար՝ ներդրումների ու առևտուրի առումով: Նմանօրինակ այցերը միջոց են փոխադարձ մեր ներդրողների ուշադրությունը հրավիրել Սինգապուրում և Հայաստանում գործունեություն ծավալելու վրա: Կարծում եմ, որ ՀՀ-ն շատ բան ունի առաջարկելու Սինգապուրին, և Սինգապուրը շատ բան ունի առաջարկելու Հայաստանին: Արտահանման մեծ հնարավորություններ կան: Մենք ամեն ինչ անում ենք ուշադրություն հրավիրելու համար, մենք չենք կարող բիզնեսմենին պարտադրել ներդրում անել ինչ-որ տեղ, մենք կարող ենք անել առավելագույնը, որ ներդրումները լինեն ձեռնտու»,- ասաց Փաշինյանը:
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը նշեց, որ երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սինգապուր էականորեն նպաստեց համաձայնագրի կնքմանը:
«ՀՀ-ն շատ առումներով խթան է հանդիսացել, որ ստորագրվի այդ համաձայնագիրը: Այն կնվազեցնի առևտրի սակագնային խոչընդոտները: Այս պահի դրությամբ՝ ՀՀ-ի ու Սինգապուրի միջև շրջանառության ծավալը փոքր է: Մասամբ դա պատմական պատճառ ունի, որովհետև նախկինում մեծ շփում չենք ունեցել: Ես հուսով եմ, որ երբ ծավալներն ավելանան, կապերը կշատանան, և դա մեզ հնարավորություն կտա ավելին անել միասին»,- ընդգծեց Սինգապուրի վարչապետը:
ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում:
Նմանատիպ նյութեր
1924 դիտում
13:44 29-09-2019
Հայաստանը համախոհ ու գործընկեր է Սինգապուրի համար ԵԱՏՄ-ում. Սինգապուրի վարչապետ
4703 դիտում
11:00 24-01-2018
Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար. ՀՀ վարչապետը Դավոսում հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետի հետ
Այս բաժնից
508 դիտում
16:32 28-10-2024
Սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի օկուպացրած տարածքները․ ԳՇ պետ
502 դիտում
15:57 28-10-2024
Զգուշացեք դեղերի կեղծ գովազդից. Սամվել Մարտիրոսյան
334 դիտում
15:00 28-10-2024
ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման սպառնալիքի առաջ. ԱԳ փոխնախարար