347727 դիտում
20:49 29-09-2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ԿԱՎԶ ավտոբուսը մխրճվել է վթարի ենթարկված ԿԱՄԱԶ-ին կցված թնդանոթի մեջ. կա 1 զոհ, 14 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 19:30-ի սահմաններում, ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսը, Արմավիր - Արտենի ավտոճանապարհի Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում մխրճվել է ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարին կցված թնդանոթի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 14 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Թալինի և Արմավիրի բժշկական կենտրոններ, որոնցից մի մասին էլ տեղափոխում են Երևանի տաբեր հիվանդանոցներ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Հ. Գալստյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ բաժի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությմամբ, սակայն քննությունը պետք է վարի ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներրորդ կայազորային քննչական բաժինը:
Դեպքի վայրում են գտնվում նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները:
Ոստիկանները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչև ԿԱՎԶ-ի՝ ԿԱՄԱԶ-ին բախվելը, բախում է տեղի ունեցել ԿԱՄԱԶ-ի և ԶԻԼ մակնիշի բեռնատարի միջև, ու մինչ վթարի վայր պետք է ժամանեին ռազմական ոստիկանության ծառայողները, ԿԱՎԶ-ն, որը Արագածավան գյուղի բնակիչներին է տեղափոխելիս եղել, մխրճվել է ԿԱՄԱԶ-ին կցված թնդանոթի մեջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+