211652_close_icon
views-count1650 դիտում article-date 17:00 30-09-2019

Հաբեթնակ Կուրղինյան. Հեռանկարային ըմբիշներ ունենք

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց Անդրանիկ Հարոյանի անվան 3-րդ հուշամրցաշարի արդյունքները: «Մրցաշարը նորմալ անցավ: Տղաները լավ մարզավիճակում էին: Ճիշտ է` ըմբիշների քանակի հետ խնդիր ունենք վերջին տարիներին՝ կապված երիտասարդ տարիքի մարզիկների բանակ զորակոչվելու հետ, բայց ունենք երիտասարդ և հեռանկարային մարզիկներ: Մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունից առաջ կային քաշային կարգեր, որտեղ հստակ չէր, թե ով կներկայացնի Հայաստանը, այս մրցաշարը տվեց այդ հարցի պատասխանը: Հավաքականի ամբողջական կազմը կհայտարարենք մոտ մեկ շաբաթից»,- ասաց նա: Խոսելով Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի մասին՝ հավաքականի գլխավոր մարզիչը ասաց. «Նրանք արդեն հանգստացել են, Արսենը նաև բուժման կուրս է անցել, իսկ նրանց մասնակցությունը Մ-23 ԱԱ-ին պարզ կլինի հաջորդ շաբաթ»,- խոսքը եզրափակեց Կուրղինյանը: Մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Նմանատիպ նյութեր