9844 դիտում
22:35 11-07-2017
Հաբեթնակ Կուրղինյան. Աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք կարող մեկնել
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ոչ ամբողջական կազմով մասնակցում էր Ալի Ալիևի հուշամրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը գոհ չէ ըմբիշների ելույթներից: Չորս մարզիկ և մեկ մեդալ: Միայն Գևորգի Կետոևին էր հաջողվել երրորդ տեղ զբաղեցնել.
«Իմ նպատակն աշխարհի առաջնությունից առաջ ըմբիշների հնարավորությունները տեսնելն էր: Տղաներից ամեն մեկն իր սխալներն ունի` ֆիզիկական, տեխնիկական: Նրանք պատրաստ չեն տարվա գլխավոր ստուգատեսին: Իսկ մենք աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք մեկնելու:
Այսօր աշխարհի առաջնությունում սպասելիքներ ունենք այն ըմբիշներից, որոնք միջազգային մրցաշարերում կամ Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղ են զբաղեցրել: Մյուսները պետք է շատ աշխատեն և ավելի պատասխանատվությամբ մոտենան մրցումներին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց Հաբեթնակ Կուրղինյանը:
Նարեկ Սիրունյանը ևս պետք է հանդես գար հուշամրցաշարում: Սակայն ըմբիշը վնասվածքի պատճառով այն բաց թողեց: Սիրունյանի մասնակցությունը հարցականի տակ է նաև աշխարհի առաջնությունում.
«Թիմի կազմը պարզ կդառնա վերջին հավաքից հետո: Շատ լավ կլինի, որ մեր բոլոր ըմբիշները կարողանան մասնակցել Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Այս փորձն աշխատեց Վալոդյա Ֆրանգուլյանի և Գրիգոր Գրիգորյանի դեպքում: Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Ֆրանգուլյանը չեմպիոն էր դարձել, իսկ Գրիգորյանը փոխչեմպիոն: Նրանք զգացին, որ կարող են հաղթել նաև մեծահասակների պայքարում»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Ալի Ալիևի հուշամրցաշարին մասնակցում էին Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) և Գևորգի Կետոևը (97 կգ): Հուլիսի 15-ին հավաքականը կմեկնի Կիսլովոդսկ, որտեղ Ռուսաստանի ընտրանու հետ համատեղ հավաք կանցկացնի:
Նմանատիպ նյութեր
6882 դիտում
18:50 27-12-2017
Հաբեթնակ Կուրղինյան. Երիտասարդ ու հեռանկարային ըմբիշներ ունենք
1854 դիտում
19:48 11-04-2019
Հաբեթնակ Կուրղինյան․ Այս հավաքականն ունակ է օլիմպիական վարկանիշներ ձեռք բերել
1801 դիտում
15:34 25-07-2019
Հաբեթնակ Կուրղինյան․ Արսեն Հարությունյանին այս պարտությունը շատ բան տվեց
Այս բաժնից
3721 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2704 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2482 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ