6885 դիտում
18:50 27-12-2017
Հաբեթնակ Կուրղինյան. Երիտասարդ ու հեռանկարային ըմբիշներ ունենք
Երեկ կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը: Այս տարի այն ընտրական էր: Մրցաշարի արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի ազգային հավաքականը, որը պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով անակնկալներ հիմնականում չեն գրանցվել, հաղթել են ուժեղները.
«Մրցաշարի արդյունքները բավարար եմ համարում, բայց մարզիչը միշտ ավելին է ցանկանում: Երիտասարդ ըմբիշներն իրենց շատ լավ դրսևորեցին, տարբեր քաշային կարգերում չեմպիոն դարձան, նրանք մեծ ներուժ ունեն: Սակայն աշխատելու տեղ իհարկե շատ կա:
Մրցաշարն անցկացվեց նոր կանոններով: Սա շատ կարևոր էր մեզ համար, քանի որ հաջորդ տարի հենց այդ կանոններով ենք հանդես գալու միջազգային մրցագորգերում: Երկու օր կշեռք, երկու քաշային կարգի ավելացում (79 կգ և 92 կգ) և այլն: Կարծում եմ՝ փոփոխությունները մեր վրա դրական ազդեցություն կունենան:
Հունվարի 17-ից Ծաղկաձորում հավաք կանցկացնենք: Սկսում ենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Մինչև աշխարհամասի առաջնությունը ևս մի քանի հավաք ու միջազգային մրցաշար կունենանք, որպեսզի մեր տղաները լիարժեք պատրաստ լինեն»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Մարզիչը նաև հակիրճ ամփոփեց ընթացիկ տարվա արդյունքները.
«2017 թվականին աշխարհի ու Եվրոպայի առաջնությունից 5 բրոնզե մեդալ ունեցանք, վատ չէ: Բայց, ես կուզեի չեմպիոն տեսնել, որի համար տարիների մեծ աշխատանք է հարկավոր: Կփորձենք առաջիկայում անպայման հասնել ոսկե մեդալին:
Հիմա մեր գլխավոր նպատակն օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելն է: Հավաքականի կազմում կընդգրկենք նաև երիտասարդ տղաներին, որոնք Տոկիո 2020-ի համար ավելի հեռանկարային են»,- ասաց մարզիչը:
Նմանատիպ նյութեր
1644 դիտում
17:00 30-09-2019
Հաբեթնակ Կուրղինյան. Հեռանկարային ըմբիշներ ունենք
9844 դիտում
22:35 11-07-2017
Հաբեթնակ Կուրղինյան. Աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք կարող մեկնել
1854 դիտում
19:48 11-04-2019
Հաբեթնակ Կուրղինյան․ Այս հավաքականն ունակ է օլիմպիական վարկանիշներ ձեռք բերել
Այս բաժնից
3790 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2773 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2551 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ