211652_close_icon
views-count1854 դիտում article-date 19:48 11-04-2019

Հաբեթնակ Կուրղինյան․ Այս հավաքականն ունակ է օլիմպիական վարկանիշներ ձեռք բերել

Ըմբշամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում ազատոճայինները ավարտեցին իրենց եույթները: 6 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի ազատ ոճի հավաքականը կրկին ոսկե մեդալ ունի. Բուխարեստում Եվրոպայի չեմպիոն դարձավ 19-ամյա Արսեն Հարությունյանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նշեց, որ թիմը կարող էր ավելի լավ հանդես գալ. «Արդյունքներից գոհ եմ, բայց տղաները կարող էին ավելի լավ արդյունքներ ցույց տալ: Օրինակ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանին խանգարեց վնասվածքը»: Կուրղինյանի համոզմամբ՝ այս թիմն ունակ է սեպտեմբերին կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային աշխարհի առաջնության ժամանակ վարկանիշներ ձեռք բերել. «Եվրոպայի առաջնությունը ցույց տվեց, որ թիմն ունակ է այդ վարկանիշները ձեռք բերել: Եթե կարողանում ենք մեծահասակների Եվրոպայի առաջնությունում չեմպիոն ունենալ ու մեդալների համար պայքարել, ապա ուղեգրերի համար էլ կարող ենք պայքարել: Թիմում երիտասարդ ըմբիշներ ունենք և բավարար ժամանակ, ուստի կհասցնենք պատրաստվել»,-եզրափակեց խոսքը հավաքականի գլխավոր մարզիչը:

Նմանատիպ նյութեր