1540 դիտում
20:40 30-09-2019
ԵՊՀ պրոռեկտոր. «Իմ նշանակումը նախարարի ընկերը լինելու հետ կապ չունի». aravot.am
[url=https://www.aravot.am/2019/09/30/1069172/?fbclid=IwAR30D7n-qdYafQ0JD-tYKdIML5zrdQj_TnvGaDa4y-s6LPJVBlgRvdCQIsc]Aravot.am[/url]-ը ԵՊՀ Միջազգային համագործակցության և հասարակայնության կապերի գծով պրոռեկտոր, Կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ընկեր Արթուր Իսրայելյանից հետաքրքրվեց` իսկապե՞ս «ընդդիմադիր» նյութերը թույլ չի տալիս տեղադրել ԵՊՀ կայքում, ինչպես Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը: Նրանից նաեւ մեկնաբանություն խնդրեցինք [url=https://www.facebook.com/gevorget]Էմին-Տերյանի մեկ այլ գրառման[/url] վերաբերյալ, որտեղ ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակը նշում էր, որ Իսրայելյանը «ոչինչ չի հասկանում լրատվությունից և PR-ից, ղեկավարում է ԵՊՀ ճապոներենի, կորեերենի և չինարենի կենտրոնները, բայց այդ լեզուներից որեւէ մեկը չգիտի, ունի փառահեղ անցյալ. մասնակցել է ՀՀԿ հնարավոր բոլոր քարոզարշավներին հայտնի է փողով քննության համար «բարեխոսելու» տաղանդով»:
Մեր զանգից հետ պարոն Իսրայելյանը դուրս եկավ ԵՊՀ դահլիճից, որտեղ ընթանում էր ԵՊՀ 100-ամյակի շրջանակում ընթացող մի միջոցառում, եւ նեղսրտած ասաց, քանի որ տոն է, ուստի չէր ցանկանա այն փչանար, սակայն, այնուամենայնիվ մի փոքր պարզաբանեց:
«Ի՞նչ է նշանակում կորեերեն, չինարեն կամ ճապոներեն լեզուներ չիմանալով ղեկավարել այդ լեզուների կենտրոնները, ուղղակի կարելի է կատարած աշխատանքը նայել եւ գնահատել, թե քանի կորեացի ունենք, կորեերեն սովորող, կամ չինարեն սովորող, այլ ոչ թե չի տիրապետում իրավիճակին, լեզուներ չգիտի եւ այլն… Ուղղակի չէի ցանկանա ավելի մանրամասն խոսել, քանի որ այսօր տոն է»,-ասաց պրոռեկտորը:
Հարցրինք` իսկ նախարար Հարությունյանի համակուրսեցի լինելն իրեն «թեւ» տալի՞ս է: «Եվ պարոն նախարարն է այդ մասին խոսել, եւ ես եմ գրել, որ իմ նշանակումը դրա հետ ամենեւին կապ չունի»-ասաց պրոռեկտորը: Ապա հավելեց. «Ես ընդհանրապես ասում եմ այն, ինչ կա, որովհետեւ սա փոքր երկիր է, բոլորը, բոլորին ճանաչում են, թող նայեն անցած ճանապարհը, ով ինչով է զբաղվել…»
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/09/30/1069172/?fbclid=IwAR30D7n-qdYafQ0JD-tYKdIML5zrdQj_TnvGaDa4y-s6LPJVBlgRvdCQIsc]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
10665 դիտում
19:38 29-05-2019
ԵՊՀ պրոռեկտոր. «Անընդունելի է Մայր բուհի հարցը խաղով կամ քաղաքականությամբ լուծելը». Aravot.am
3195 դիտում
10:23 14-06-2019
Ինչ կապ ունի Լևոն Մնացականյանի նշանակումը Սամվել Բաբայանի ստորագրահավաքի հետ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
796 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»