211652_close_icon
views-count2593 դիտում article-date 09:25 01-10-2019

Ամերիկացի կոնգրեսականները պահանջում են դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 27-ին [url=https://files.constantcontact.com/5f0c3bc7001/6c3c4266-9309-4b4f-8f5a-d84e2f69b403.pdf]նամակով[/url] դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայկ Պոմպեոյին և պաշտպանության նախարար Մարկ Էսփերին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5104381.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Նամակում հանձնախումբը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալների մեծացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պարիտետի խախտման կապակցությամբ: Նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ֆրենք Փալլոնեն, Ջեքի Սփիեռն ու Ադամ Շիֆը: Հայկական հանձնախմբի ղեկավարները կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարությանը և պաշտպանության նախարարությանը հաշվի առնել Ադրբեջանի վերաբերյալ 1992 թվականին ընդունված 901 բանաձևի փաստը, որն ամեն տարի 2002 թվականից հատուկ փաստաթղթով չեղարկվում է պետքարտուղարության կողմից: Բանաձևն արգելում է Ադրբեջանին ամերիկյան ուղիղ օգնության տրամադրումը, քանի դեռ Ադրբեջանի ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակման դեմ և չի դադարել ռազմատենչ գործողությունները վերջիններիս նկատմամբ: Նամակում կոնգրեսականները խնդրում են անմիջապես դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, վերանայել 901 բանաձևի վերացման կարգը և մանրամասն տեղեկություն տրամադրել Ադրբեջանին տրվող օգնության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր