211652_close_icon
views-count8172 դիտում article-date 22:12 01-10-2019

Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը խորացնում եւ ամրապնդում է իր գլոբալ կապերը. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ իր համար պատիվ էր միանալ հայկական ծագմամբ հազարավոր ամերիկացիներին եւ Լոս Անջելեսում ողջունել վարչապետ Փաշինյանին: «Երեւանը կարող է լինել Հայաստանի մայրաքաղաքը, սակայն ես կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ Լոս Անջելեսը համարվում է հայկական սփյուռքի մայրաքաղաքը: Կոնգրեսի իմ բազմաթիվ գործընկերների եւ ողջ Լոս Անջելեսում իմ ընկերների հետ միասին մեծ հետաքրքրությամբ եւ հույսով հետեւում էի, թե ինչպես Հայաստանը Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական վերածնունդ վերապրեց: Ելնելով այդ քաոսային իրավիճակից՝ իշխանության խաղաղ փոխանցումն ու ազատ ու արդար ընտրությունների անցկացումը ցույց է տալիս հայկական ժողովրդավարության ուժն ու կայունությունը:Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը խորացնում եւ ամրապնդում է իր գլոբալ կապերը: Հպարտ եմ, որ ներկայացնում եմ նման մեծ հայ-ամերիկյան հանրություն ունեցող շրջանը եւ կշարունակեմ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ աշխատանքները»,- Ֆեյսբուքի իր [url=https://https://www.facebook.com/RepAdamSchiff/]էջում[/url] գրել է Շիֆը:

Նմանատիպ նյութեր