2596 դիտում
09:23 02-10-2019
Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, Հայաստանն ամրապնդում է դիրքերն աշխարհում․ Ադամ Շիֆ․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի ազդեցիկ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/RepAdamSchiff/videos/vb.9086721830/705292046601895/?type=2&theater]գրառում[/url] է թողել անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Լոս Անջելեսում կայացած հանրային հանդիպման վերաբերյալ.
«Անցյալ շաբաթ ես պատիվ ունեի ողջունելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լոս Անջելեսում: Ու թեև Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, կարծում եմ Լոս Անջելեսը հայ Սփյուռքի մայրաքաղաքն է:
Լոս Անջելեսում իմ բազմաթիվ գործընկերների և բարեկամների հետ միասին ես հետաքրքրությամբ և ոգեւորությամբ հետեւում էի, թե ինչպես է Հայաստանում կայանում ժողովրդավարությունը Թավշյա հեղափոխությունից հետո:Քաոսային իրավիճակից իշխանության խաղաղ փոխանցումը և ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, վկայում են Հայաստանի ժողովրդավարության հզորության եւ առաձգականության մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, Հայաստանն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում: Ես հպարտ եմ ներկայացնելու մի շրջան, որն ունի մեծ և կենսունակ հայ համայնք, ես շարունակելու եմ աշխատել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/5105630.html]«Ամերիկայի ձայն»[/url]։
Նմանատիպ նյութեր
8103 դիտում
22:12 01-10-2019
Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը խորացնում եւ ամրապնդում է իր գլոբալ կապերը. Ադամ Շիֆ
3498 դիտում
09:23 29-10-2019
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ ազնվության գրավականն է․ Ադամ Շիֆ. «Ամերիկայի ձայն»
906 դիտում
11:18 31-01-2023
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև. Ադամ Շիֆ
Այս բաժնից
2236 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1666 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1468 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»