1531 դիտում
10:00 02-10-2019
ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններում պարտվում է, սակայն շարունակում է նույն քաղաքականությունը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին Հայաստանի 19 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ:
ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներից տեսանելի է դառնում, որ այն համայնքապետները, որոնք աշխատում էին դեռևս նախկին իշխանությունների ժամանակվանից, հիմնականում վերընտրվել են:
Հաղթանակի հասնելու համար ՔՊ-ն պետք է ունենա յուրաքանչյուր համայնքի հետ կապված ծրագիր, որը պետք է ներկայացնեն համայնքի խնդիրներից տեղյակ թեկնածուներ, սակայն ՔՊ-ի կադրային բազան շատ թույլ է, և շատ հաճախ թեկնածուներ են առաջադրվում այնպիսի մարդիկ, որոնք համայնքի բնակիչների համար անհայտ դեմքեր են և համայնքի զարգացման գործում իրենց լուման չեն ունեցել:
Քանի որ ՔՊ-ն չունի գաղափարախոսական հենք, որ կարողանա համախմբել իր մարզային ներկայացուցիչներին գաղափարի շուրջ, ապա համայնքներում կուսակցության ներկայացուցիչները առաջին պլանում են դնում սեփական ամբիցիաների բավարարումը: Իսկ ՔՊ-ականների միջև հակասությունները կարող են վարկաբեկել իշխող ուժին տեղական մակարդակով, ինչպես տեղի է ունենում Արարատի մարզի Նորաշեն համայնքում:
Ընդհանրապես, հետաքրքիր գործելաոճ են որդեգրել իշխանությունները մարզերում:
Հետևողականորեն փորձում են ազատվել ընտրված «անհնազանդ» գյուղապետներից, հետո արտահերթ ընտրություններում պարտվում են, սակայն շարունակում են նույն քաղաքականությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
12905 դիտում
10:37 28-08-2021
Նույն նվնվոցը, նույն ջուրը, նույն ջրաղացը. խոստացված ապագան չափազանց մռայլ ու տագնապահարույց է․ «Փաստ»
1353 դիտում
09:37 28-10-2021
Ի՞նչ արդյունքներ գրանցեցին նորաստեղծ ուժերը ՏԻՄ ընտրություններում․ «Փաստ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը