2758 դիտում
18:26 02-10-2019
ՏՄՊՊՀ-ն բենզինի, դիզվառելիքի և ավիավառելիքի ոլորտում անցկացնում է ստուգումներ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս պահին ստուգումներ է անցկացնում բենզինի, դիզվառելիքի և ավիավառելիքի ոլորտներում: «[url=https://armenpress.am/arm/news/990250.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի հարցին:
Ստեփանյանը նշեց, որ Հայաստանում ավտոմեքենաների շահագործման համար մարդկանց զգալի մասը, որպես այլընտրանք օգտագործում է սեղմված գազ, վերջին տարիներին՝ նաև հեղուկ գազ: «Այլընտրանքի առկայության և մրցակցության պայմաններում շուկան կարգավորում է գները, իսկ որակի առումով պատշաճ ուշադրությունը բացակայում է: Էժանացել է հեղուկ գազի գինը, սակայն բազմաթիվ են բողոքները՝ գազի որակի վերաբերյալ»,-ասաց պատգամավորն ու հետաքրքրվեց, թե արդյոք Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրություն անում է այդ ոլորտում, թե արձագանքում է միայն բողոքների դեպքում:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը արձագանքեց. «Թե բենզինի, թե դիզվառելիքի, և թե ավիավառելիքի ոլորտում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այս պահի դրությամբ կատարում է ստուգումներ»:
Ավինյանն այս պահին դրանց արդյունքների մասին մանրամասներ չներկայացրեց, քանի որ ստուգումները դեռ ընթացքի մեջ են: Նա պատգամավորին առաջարկեց դիմել հանձնաժողով՝ ստանալու մանրամասներ: Ավինյանի կարծիքով՝ ՏՄՊՊՀ-ի կողմից արդեն իսկ իրականացվող վարույթի արդյունքներն ունենալուն պես հետագայում արդեն համապատասխան քաղաքականություն կմշակեն:
Նմանատիպ նյութեր
3423 դիտում
23:38 22-01-2015
Բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում աճել են
12912 դիտում
10:44 21-07-2017
Բենզինի և դիզվառելիքի խոշոր ներկրող ու վաճառող ներկրող «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը լուծարվում է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
652 դիտում
23:25 27-10-2024
Սիրիայում ՀՀ դեսպանին շնորհվել է բարձրագույն դասի Պատվո շքանշան
811 դիտում
22:06 27-10-2024
«Անկախ դիտորդի» նախնական հաղորդագրությունը՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մասին
673 դիտում
17:45 27-10-2024
Հայաստանում բնակվող Վրաստանի 72 քաղաքացի մասնակցել է կայացած խորհրդարանական ընտրություններին