211652_close_icon
views-count1237 դիտում article-date 22:07 02-10-2019

Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհրդի հերթական նիստը: Նախարարը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատված երկխոսության նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ իրականացված մի շարք հանդիպումների արդյունքներով վերհանված և գույքագրված` ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեությանը խոչընդոտող խնդիրներին: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ենթախորհրդի քննարկանն է ներկայացրել դրանցից մի քանիսը` ԱԱՀ հարկման դաշտում գործող արտադրողների համար մրցունակության, առևտրի ոլորտում առկա հիմնախնդիրների մասով առաջարկվող կարգավորումների, ՓՄՁ-երի կողմից արտահանման հետ կապված և արտահանման խրախուսման պետական աջակցության մեխանիզմների կիրառման և այլ հարցեր: Նիստին քննարկվել են նաև խորհրդի անդամ հանդիսացող «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի և «Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան կազմակերպության, ինչպես նաև ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչների կողմից բարձրացված` բիզնեսին խոչընդոտող օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև հարկային վարչարարության հետ կապված մի շարք խնդիրներ: Նախարարի առաջարկությամբ որոշվել է ներկայացված խնդիրներին անդրադառնալ նաև դրանց վերաբերյալ այլնըտրանքային ձևաչափերով քննարկումների շրջանակներում:

Նմանատիպ նյութեր