796 դիտում
19:39 03-10-2019
Արմեն Սարգսյանը հանդիպել է Սթենֆորդի համալսարանի շրջանավարտների հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ամերիկյան Սթենֆորդի համալսարանի մի խումբ շրջանավարտների:
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով տարբեր երկրներից ժամանած շրջանավարտներին՝ նախագահ Սարգսյանն անմիջական մթնոլորտում հարց ու պատասխանի ձևաչափով զրուցել է նրանց հետ, անդրադարձել տարբեր հարցերի: Նախագահը մասնավորապես ասել է, որ հազարամյակներ շարունակ Հայաստանը եղել է քաղաքակրթությունների բնօրրան և խաչմերուկ:
«Մենք մշտապես եղել ենք այստեղ, դիմակայել ենք տարբեր մարտահրավերների, անցել ենք տարբեր ողբերգությունների միջով,- նշել է Արմեն Սարգսյանը:-21-րդ դարում ամեն բան շատ ավելի արագ է փոփոխվելու: Պետք է լինես արագ փոփոխվող, դինամիկ, մեկը, ով կարող է արագ որոշումներ կայացնել և ադապտացվել միջավայրին: Կարծում եմ՝ Հայաստանը 21-րդ դարում ավելի շատ հնարավորություններ է ունենալու»: Նախագահն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհի մարտահրավերները պետք է դիտարկել իբրև հնարավորություն:
Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանն ունի հնարավորություն՝ դառնալու նորագույն տեխնոլոգիաների զարգացման առաջատար: Արմեն Սարգսյանի խոսքով՝ դրան են միտված նաև նախագահական մի շարք նախաձեռնություններ, որոնց նպատակն է մեր երկիրը դարձնել արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման և մաթեմատիկական մոդելավորման կենտրոն: Խոսելով մեր երկրի զարգացման հեռանկարների մասին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացմանն ու կենտրոնանալ ապագայի՝ բարձր տեխնոլոգիաների վրա:
Նմանատիպ նյութեր
2146 դիտում
17:44 08-02-2018
Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ-Ռուսական համալսարանի Շրջանավարտների Ակումբի անդամների հետ
1918 դիտում
20:43 30-01-2024
Վահե Ղազարյանը հանդիպել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների հետ
1614 դիտում
11:40 29-09-2016
Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Սթենֆորդի համալսարանում. տեսանյութ
Այս բաժնից
670 դիտում
13:53 22-10-2024
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
577 դիտում
12:39 22-10-2024
Իմ վարկանիշը ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է. Ալեն Սիմոնյանն՝ իր ցածր վարկանիշ ունենալու մասին
547 դիտում
12:26 22-10-2024
Մեր հայրենիքից հանձնվել են տարածքներ, որից հետո ստեղծվել է աշխատանքային կանոնակարգ. Բագրատ Սրբազան