10399 դիտում
23:31 03-10-2019
Հրաժարական և արտահերթ ընտրություններ. ելքը սա է. Շարմազանով
Հայաստանի իշխանությունը ամբողջությամբ մսխել է մեր նպաստավոր դիրքերը Արցախյան կարգավորման բանակցություններում: Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=519786935489073&id=333386077462494]էջում[/url] գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Մինչ Փաշինյանի կողմնակիցները շարունակում են հրճվել սելֆիների, աննպատակ լայվերի և ՍԴ-ի վրա հարձակվելու քայլերից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ուղիղ մեղադրանք է հնչեցնում Փաշինյանի հասցեին՝ բանակցությունները փակուղի տանելու համար:
Սա առաջին դեպքն է, երբ համանախագահող երկիրը նման դիրքորոշում է հայտնում:
Փաշինյանի անհեռատես քաղաքականությունը Արցախի հարցում հղի է լուրջ վտանգներով: Իսկ Ազգային ժողովը քննարկում է ամեն ինչ, բացի այս հարցից…
Եթե նախկինում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը ուղիղ մեղադրում էր Ադրբեջանին և նրա քայլերը որակում պրովոկացիա, ապա հիմա միջազգային հանրությունը բանակցությունների ձախողման պատասխանատվությունը դնում է Հայաստանի նոր ղեկավարության վրա:
Ավելին, որևէ մեկը չգնահատեց Փաշինյանի նահանջ հայտարարությունը, թե կարգավորումը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին:
Կիրթ և նորմալ հռչակված Ալիևի պատասխանը Վալդայի համաժողովում հենց դրա վկայությունն է:
Կանգ առ և սթափվելու կոչն արդեն ուշացած է:
Հրաժարական և արտահերթ ընտրություններ. ելքը սա է»:
Նմանատիպ նյութեր
75931 դիտում
23:14 16-11-2020
Վարչապետի հրաժարական և արտահերթ ընտրություններ. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2652 դիտում
20:06 15-03-2021
Ոչ թե արտահերթ ընտրություններ, այլ դավաճանի հրաժարական
2791 դիտում
16:20 17-03-2021
Ոչ թե արտահերթ ընտրություններ, այլ դավաճանի հրաժարական. Հովհաննես Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
745 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար