Հոկտեմբերի 15. «Ծիրանի» անսամբլը խոսելու է պապերից ժառանգած երաժշտական լեզվով
Եթե կատարյալ գեղեցիկը դա սերն է, ապա սիրո կատարյալ արտահայտումը Սայաթ-Նովայի գիրն է, Նաղաշ Հովնաթանի խաղիկները, ժողովրդի ծոցից դուրս եկած երգերի անկեղծությունն ու Կոմիտասի ձեռքով այդ երգերին հավերժություն պարգեւելը։
Հոկտեմբեր 15-ին Ծիրանի անսամբլը խոսելու է պապերից ժառանգած երաժշտական լեզվով՝ համերգի հուզական գագաթնակետը նվիրվելով «Գոհար Վարդին» (Գրիգոր Առաքելյան- պոեմ «Գոհար Վարդ»՝ գրված Գրիգոր Նարեկացու համանուն տաղի հիման վրա)։
[b] Ծիրանի անսամբլ
[/b]
Դավիթ Ավագյան - թառ
Մարիամ Միրզոյան - ուդ
Գրիգոր Դավթյան - դափ
Գեորգի Մինասյան - դուդուկ, շվի
Արտակ Ասատրյան - դուդուկ
[b]Հատուկ հյուր[/b]՝ Գրիգոր Առաքելյան - հայկական վիոլա