Փայտանյութով բարձված մեքենան տեղափոխվեց ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղից Պարզ լիճ տանող հատվածում ծառեր են հատում։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը Հաղարծին բնակավայրից բաժին բերման է ենթարկել Տավուշի մարզի 49-ամյա մի բնակչի։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նրա «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, որը բարձված էր մոտ 2 խմ փայտանյութով։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]