1459 դիտում
20:45 04-10-2019
Կանխվել է արգելված իրերի մուտքը քրեակատարողական հիմնարկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15։45-ի սահմաններում, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ից կալանավորված անձ Բ․Վ․-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ընդունելիս աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ենթարկել են անձնական խուզարկության։ Արդյունքում վարտիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 340 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 3 զառ, 5 անհայտ ծագման դեղահաբ, 3 բաժանորդային քարտ։
Նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Լ․ Մ-ի անվամբ քաղաքացի Ս․ Պ․-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են ընդհանուր 1 կգ քաշով շաքարավազ, որին խառնված է եղել թմրամիջոցին նմանվող, սպիտակ, կասկածելի զանգված։
Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
[b]
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2353 դիտում
16:38 26-10-2019
Քրեակատարողական հիմնարկներում կանխվել է մեծ քանակությամբ արգելված իրերի և թմրամիջոցների փոխանցումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2503 դիտում
19:32 18-12-2019
Քրեակատարողական հիմնարկներում կանխվել են թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1123 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ
604 դիտում
19:00 25-10-2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Կոլումբիայում մասնակցում է COP 16-ին
769 դիտում
18:49 25-10-2024
Քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը