211652_close_icon
views-count1116 դիտում article-date 23:08 04-10-2019

Հայ-Ռուսական համալսարանում ներկայացվել է Եվրոպայի խորհրդի HELP կրթական ծրագիրը

Հայ-Ռուսական համալսարանում հոկտեմբերի 4-ին կայացել է Եվրոպայի խորհրդի HELP ծրագրի (Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար) հեռավար ուսուցման դասընթացի շնորհանդեսը: Հայ-Ռուսական համալսարանի քրեական և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի վարիչ Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին միջոցառմանը ներկա գտնվելու և HELP ծրագրի ներկայացման համար: Հանդիպումը կազմակերպել է ՀՌՀ-ի Քրեական և քրեական դատավարության իրավունքի ամբիոնը: ԵԽ HELP ծրագրի ղեկավար Աննա Մեդարսկա-Լազովան հանդիպման մասնակիցներին ներկայացրել է HELP ծրագիրը և դրա առանձնահատկությունները: «Շատ ուրախ ենք, որ Ձեր համալսարանը հետաքրքրված է այս ծրագրով: Պետք է նշեմ, որ HELP հեռավար ուսուցման դասընթացից օգտվողների քանակն այս պահի դրությամբ գերազանցել է 40 հազարը, իսկ ծրագրով առաջարկվող թեմաների քանակը մինչև տարեվերջ կհասնի 35-ի: Այս ծրագրի շրջանակներում մենք համագործակցում ենք Գլազգոյի, Լիվերպուլի, Ուկրաինայի երկու համալսարանների, Բելգրադի և Տիմիշոարայի համալսարանների հետ»,- նշել է նա՝ հավելելով, որ HELP ծրագրի նպատակն է դառնալ ԵԽ կողմից իրականացվող իրավական ոլորտի բոլոր վերապատրաստումների համար հիմնական միջոց: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դասընթացին առնչվող գործնական տարաբնույթ հարցեր: Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի HELP ծրագիրը Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետություններում դատավորների, դատախազների և փաստաբանների վերապատրաստման ազգային ինստիտուտների միակ համաեվրոպական ցանցն է: Մարդու իրավունքների վերաբերյալ էլեկտրոնային ուսուցման հարթակ է: HELP-ը մեկնարկել է 2012թ.-ին՝ որպես ԵԽ 12 պիլոտային անդամ պետությունների դատավորներին ուղղված ծրագիր, որը սկզբում մինչև 2015թ. դեկտեմբերը ֆինանսավորվում էր Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից: Իսկ 2013թ.-ին դրանում ներառվեցին նաև դատախազները և փաստաբանները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունները: [b] ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր