«Նա չի ոչնչացնի ինձ». Ջո Բայդենը Թրամփին մեղադրել է իշխանությունը չարաշահելու մեջ
ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատ Ջո Բայդենի կարծիքով՝ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը չարաշահում է իր լիազորությունները և դրանք օգտագործում՝ իր շահ իրեն։ Այդ մասին գրել է The Washington Post պարբերականը։
«Թրամփը չի ոչնչացնի ինձ և չի ոչնչացնի իմ ընտանիքը»,-ասել է Բայդենը։
Վերջինս հավելել է, որ օրեցօր ակնհայտ է դառնում Թրամփի կողմից իշխանության չարաշահումը։ Նա Թրամփին համեմատել է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի հետ՝ նշելով, որ Վաշինգտոնը երբեք չի ստել՝ ի տարբերություն Թրամփի։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ սատարելու է Թրամփի իմփիչմենթին, եթե նա հրաժարվի համագործակցել Կոնգրեսի հետ։